Ակնհայտ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ում տիրում է հայատյացության ընդգծված մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Դրան ավելանում է թուրքական ԶՈՒ և ահաբեկչական խմբավորումների ներգրավումը պատերազմի մեջ, որոնք, համեմվելով թուրքական ցեղասպան քաղաքականության հետ, մեծացնում են նմանատիպ դեպքերի ռիսկը»,-հավելել է նա: