ՆԱՏՕ-ից Թուրքիային զգուշացրել են խուսափել ռուսական Ս-400 համակարգի օգտագործումից


ՆԱՏՕ-ից Թուրքիային զգուշացրել են խուսափել ռուսական Ս-400 համակարգի օգտագործումից
Հոկտեմբեր 17 19:07 2020

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական արձակումների կապակցությամբ, հայտնում է DW-ն։ 

«Այս համակարգը կարող է սպառնալիք ներկայացնել դաշնակիցների օդանավերի համար եւ բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գծով գործընկերների հարաբերությունների վրա»,- dpa գործակալությանն ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը։ Որոշումը Անկարայի ազգային առանձնաշնորհն է, նշել է նա, բայց Ս-400-ը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգին։

Թուրքիայի կատարած Ս-400-ի յուրաքանչյուր թեստ, եթե այդ փորձարկումները հաստատվեն, ափսոսանք են հարուցում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականները սեւծովյան Սինոպ քաղաքի շրջանում առաջին անգամ փորձարկել են Ս-400-ը։

ՌԴ-ն եւ Թուրքիան 2,5 մլրդ դոլար արժողության Ս-400-ի չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիրը կնքել էին 2017 թվականին։ Զենթահրթիռային համալիրները ամբողջ ծավալով Անկարային էին փոխանցվել 2019 թվականին։ Այս գործարքը լրջորեն բարդացրել էր Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները։

Ի պատասխան Անկարայի գործողություններին՝ Վաշինգտոնը Թուրքիային հանել էր F-35 նորագույն կործանիչի արտադրության ծրագրի գործընկերների թվից, ինչպես նաեւ հետ էր կանչել Patriot հրթիռային համալիրների մատակարարման մասին առաջարկը։

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը հայտարարել էր, որ Թուրքիային «լուրջ հետեւանքներ» են սպասվում, եթե Ս-400-ի արձակման մասին տեղեկությունը հաստատվի։