Թշնամու դեմ մղվող մարտերում անմահացել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Արման Խաչատրյանը


Թշնամու դեմ մղվող մարտերում անմահացել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Արման Խաչատրյանը
Հոկտեմբեր 17 18:43 2020

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Հանուն հայրենիքի` թշնամու դեմ մղվող մարտերում անմահացել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանող Արման Խաչատրյանը:

Նա բոլորիս հիշողություններում կմնա իր ժպիտով, ընկերասիրությամբ ու նպատակասլացությամբ։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը, ողջ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Արմանի մտերիմներին և հարազատներին։

Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր հավերժացան հանուն Հայրենիքի»,- հայտնում են Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից։