«Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը


«Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը
Սեպտեմբեր 22 15:02 2020

Ինձ հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը, որոնք առնչվում են առանձին պատգամավորների, խնդրում եմ ուղղել հենց իրենց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հնարավոր է վայր դնեն մանդատը, այդ թվում Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը:

Նշենք, որ այս պատգամավորներից մի քանսը հերքել են այդ լուրերը:

«Խմբակցությունում որեւէ լուրջ խնդիր չկա: մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մակունցը:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ լինեն, նա պատասխանեց. «Մենք բռնապետական համակարգում չենք եւ ես որեւէ կերպ որեւէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ոչ կարող ենք որոշում կայացնել, ոչ կարծիք հայտնել»:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանդատը դնելու հնարավորությանը, ասաց, որ  այս պահին մեկնաբանություն չունի, հայտարարություն կտարածի: