Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարություն է եղել. ոստիկանություն


Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարություն է եղել. ոստիկանություն
Սեպտեմբեր 22 14:30 2020

Սեպտեմբերի 20-ին, ժամը 04.23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Էջմիածին քաղաքի 22-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:
Դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...