Իսկ ինչո՞ւ մենք էլ նման տներ ու մեքենաներ չենք գնում


Իսկ ինչո՞ւ մենք էլ նման տներ ու մեքենաներ չենք գնում
Օգոստոս 9 14:00 2020

Էդ որ տենց դուխով արդարացնում եք իմքայլականների առած շքեղ տներն ու մեքենաները, թե մի հատ թեթև Lexus-ն ի՞նչ ա, որ վարկով չառնեն, դա ճոխություն չի, կամ էլիտար շենքում և էլիտար գյուղերում 50-60, էլ չեմ ասում` 100-150, 200 հազար դոլարով տուն առնելն ի՞նչ ա, որ հիպոտեքով չառնեն, ուզում եմ մի հարց տալ էդ արդարացնողներին`

Բա ես խի՞ չեմ առնում: Էնպես չի, որ ինձնից մի 10 անգամ շատ եք ստանում, 4-500 հազար դրա՞մ չի ստացածներդ` թղթով, թեպետ` նախարարները գաղտնի հրամանով մեր հաշվին 1.5 մլն են ստանում, բայց նույնիսկ էդ դեպքում տենց հեշտ ա, հա՞, 50-200 հազար դոլար արժողությամբ, եթե ոչ ավելի, վարկով տներ առնել, դրանք ճոխ վերանորոգել, կամ հզոր շարժիչով, թեկուզ 10-15 տարվա հնության ջիպեր առնել ու դրանց բենզին լցնել, գույքահարկ մուծել:

Բա ես ու իմ պես շատերը խի՞ չեն կարողանում ձեր առածի թեկուզ կեսի չափ տներ ու ավտոներ առնել վարկով: Էդ վարկն էլ նենց եք ներկայացնում, ոնց որ ձրի են էդ փողը ձեզ տալիս, դա հետո մուծել ա պետք, չէ՞, բա էդ ձեր յանի համեստ եկամուտներով ո՞նց եք ամսեկան 200-300 հազարի վարկ մուծում, հետն էլ ապրում, ձեզ շոր ու կոշիկ առնում, տարին մի քանի անգամ գնում հանգստանալու, քեֆերի մասնակցում:

Չստացվի, թե նախանձում եմ, ի տարբերություն ձեզնից շատերի` ես իմ բյուջետային մեքենայի ղեկին ու համեստ բնակարանում էլ եմ ինձ կայացած ու բավարարված զգում, ու միշտ թքած եմ ունեցել ձեր նման ջիպ քշողների վրա, թանկանոց ջիպերի ղեկին ինքնահաստատվելու կարիք չունեմ, բայց այ դուք մի օր ձեր չտեսության, գյոռմամիշության ու մեզ էշի տեղ դնելու համար եք նախ պատասխան տալու, հետո էս համատարած ալան-թալանի:

 

#Անասնաթալան

Hraparak.am



loading...