Բեյրութում պայթյունի հետեւանքով ձեւավորվել է 43 մետր խորությամբ խառնարան


Բեյրութում պայթյունի հետեւանքով ձեւավորվել է 43 մետր խորությամբ խառնարան
Օգոստոս 9 13:33 2020

Բեյրութում պայթյունի հետեւանքով ձեւավորվել է 43 մետր խորությամբ խառնարան, հաղորդում է AFP-ը։

«Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ձեւավորվել է 43 մետր խորությամբ խառնարան»,-հայտնել է նա՝ հղում անելով աղետի գոտում աշխատող ֆրանսիացի փորձագետներին։

Քաթարից, Ռուսաստանից եւ Գերմանիայից ժամանած փրկարարները եւս աշխատում են պայթյունի վայրում։

Իշխանությունների խոսքով՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում հրդեհն է, որտեղ տարիներ շարունակ պահվում էր վտանգավոր ամոնիումի սելիտրա հսկայական քանակությամբ։ Ուժգին պայթյունի հետեւանքով զոհվել է 158, վիրավորվել՝ առնվազն 6000 մարդ, ավելի քան 300 000 մարդ լքել է իրենց ավիրված կամ վնասված տները։

Կիրակի ցուցարարները կոչ են արել վերսկսել հակակառավարական բողոքի ցույցերը, երբ անցած գիշեր նրանք փոձել են գրոհել մի քանի նախարարություն, սակայն հետ են մղվել բանակի կողմից։



loading...