«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայ


«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայ
Օգոստոս 8 19:03 2020

Կրակոցներից հետո մենք՝ հայերով հավաքվեցինք, որ ադրբեջանցիներին պատասխան հարված հասցնենք, որ կրակել էին ինձ, եղբորս ու ընկերոջս վրա։ 7 հոգով էինք, ուղղակի գնդակը մեր 3-ին կպավ։ «Шёлковый Путь» առևտրի կենտրոնի մենեջեր Սարիբեկ Գևորգյանը մարդ ուղարկեց, ասաց, որ ուզում է մեզ տեսնել։ Գնացինք իր մոտ, ասաց «տղերք ջան, ես գիտեմ՝ ով ա կրակել, գտել եմ, մի՛ գնացեք մարդ սպանեք, կբերեմ, կպատժենք»։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Ռուսաստանում կրակոցներից տուժած մեր հայրենակից Վարդանը։

 

«Հետո, Սարիբեկն ասաց՝ ման են գալիս, չկա, ասացինք՝ մենք կգտնենք։ Վերջապես, 3-րդ օրը բերեցին, բայց մենք չէինք ուզում, որ միայն ներողություն խնդրի, որովհետև իրենք ուզում էին մեզ սպանել, տեսել էին, որ հայկական համարներով մեքենա ենք վարում։ Սարիբեկի գրասենյակ բերեցին 7-8 հոգի զինված ադրբեջանցիներ, բայց մեզ վրա կրակողը չկար, նրա դեմքը շատ լավ հիշում եմ։ Սարիբեկին ասացի, որ կրակողը չկա, ասաց՝ ձեզ վրա կրակելուց 30 րոպե հետո ես իրեն տեսել եմ, հաստատ ինքն ա, ես էլ ասացի՝ բա 3 օր ինչի էիր ձգում, որ տեսել էիր։ Հանդիպումը տևեց ընդամենը 30 վայրկյան, ու ներողություն էլ չխնդրեցին, ուղղակի ասացին՝ անցած լինի ու կինոն պրծավ»,- պատմեց Վարդանը։

Ըստ մեր հայրենակցի՝ Սարիբեկ Գևորգյանը իրենց ուղարկել է իր ծանոթ բժշկի մոտ, վերջինս, փամփուշտները առանց դուրս բերելու, կար է դրել․ «Ոստիկանություն ահազանգ չեղավ։ Մի քանի օր անց շատ վատ էինք զգում մեզ, արդեն գանգրենա էր սկսում, նորից գնացինք հիվանդանոց, զանգեցի Սարոյին, ասում եմ էս ինչ սարքիր գլխներիս, ասաց՝ բա քարտի համար տուր, հեսա փող կփոխանցեմ։ Դերասանություններ էր անում, բայց քարտի համարը տվեցինք, ու նա էլի անհետացավ։ Իր ընկերոջ միջոցով 17 հազար ռուբլի ուղարկեց, որ հիվանդանոցում ծախսերը հոգայինք, ասաց՝ էդ կարողացանք, էդ ուղարկեցինք»,- նշեց Վարդանը։

Ռուսաստանում մեր հայրենակիցներին օգնության է հասել Մոսկվայի հայ համայնքի ղեկավար, ջավախահայ Նորայր Թևանյանը․ «Եկավ, ասաց ի՞նչ խնդիր կա, ասացի ու հարցը լուծեցին։ Հիմա՝ լավ ենք զգում մեզ»։

Տուժածները կարծում են, որ Սարիբեկ Գևորգյանը համագործակցում է ադրբեջանցիների հետ․ «Թուրքին բերեցին, մեր առաջ ճակատը պաչեցին, դուք այդպես չէիք մտածի՞»,- ասաց Վարդանը և հավելեց․ «Սարիբեկը իր վրա էր վերցրել՝ ինքը ամեն ինչ կկարգավորի, կանի, կպատժի․ ոչինչ էլ չարեց»։

Վարդանը նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը․ «Սարիբեկը զզվելի մարդ ա, երևի պայմանավորվածություն ուներ ադրբեջանցիների հետ, այսօր ուղիղ եթերով այս ամենը կպատմենք»,- եզրափակեց նա։



loading...