Թունավորվել են անտառից հավաքած սնկից. տուժածները վերակենդանացման բաժանմունքում են գտնվում


Թունավորվել են անտառից հավաքած սնկից. տուժածները վերակենդանացման բաժանմունքում են գտնվում
Օգոստոս 1 20:42 2020

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում են.

• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

• չուտել հում սունկ,

• երեխաներին չկերակրել սնկով,

• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

• չզբաղվել ինքնաբուժմամբ։



loading...