Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, թե ինչպես կարելի է տարբերակել «կորոնավիրուսային հազը»


Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, թե ինչպես կարելի է տարբերակել «կորոնավիրուսային հազը»
Օգոստոս 1 20:37 2020

Կոմունարկայի 40-րդ ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել է, թե ինչպես կարելի է կորոնավիրուսային հիվանդությունը բնորոշել հիվանդի հազի միջոցով: Այս մասին բժիշկն ասել է «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում: 

Մասնագետը պարզաբանել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ հազը հատուկ տոնայնություն է ունենում: Նրա խոսքով՝ դա մակերեսային հազ է՝ ոչ խոր, ոչ էլ կոշտ։

Բացի այդ, կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ չի անցնում կոկորդում քորի զգացողությունը: Պրոցենկոն նշել է, որ ձայնով հնարավոր է տարբերակել նման հազը:

Նրա խոսքով՝ համավարակի ընթացքում Կոմունարկայի քաղաքային հիվանդանոցում մոտ 4500 հիվանդ է բուժվել, որոնց մեծամասնության մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Անձնակազմի շրջանում կորոնավիրուսով վարակվել է 18 բժիշկ, այդ թվում՝ Պրոցենկոն:



loading...