Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողի հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողի հետ
Օգոստոս 1 20:30 2020

 

Օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»֊ի ձեւավորման նպատակները եւ աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձեւավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց առջեւ ծառացած մարտահրավերները եւ համակարգված աշխատել այդ հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը կարեւորեց հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը՝ որպես փախստականների խնդիրների հասցեագրման եւ դրանք ավելի տեսանելի դարձնելու հարթակ: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փախստականների հարցին բախվել է դեռ անկախության հռչակումից առաջ, երբ հյուրընկալեց հայ փախստականների առաջին ալիքը Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից, որոնք հետագայում համալրեցին Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող շրջաններից տեղահանվածները:



loading...