«Իմ դեմ հարուցված քրգործերն անփորձ քաղաքական գործչի վրեժն են». Պորոշենկո


«Իմ դեմ հարուցված քրգործերն անփորձ քաղաքական գործչի վրեժն են». Պորոշենկո
Հուլիս 4 16:20 2020

Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոն կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու փորձը քիչ է: Այս մասին Պորոշենկոն ասել է BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում:

Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը «անփորձ քաղաքական գործչի վրեժն են»: Պորոշենկոն նաև հայտնել է, որ Ուկրաինան փրկելու համար պատրաստ է բանտ նստել: «Ես չեմ ասում, որ Ուկրաինայի նախագահը «Պուտինի մարդն է»: Երբե՛ք: Ես ասում եմ, որ նա բավականին անփորձ է»,- նշել է Ուկրաինայի նախկին նախագահը: