AirFrance-ը ծրագրում է 7580 աշխատատեղ կրճատել


AirFrance-ը ծրագրում է 7580 աշխատատեղ կրճատել
Հուլիս 4 15:41 2020

Air France ավիաընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է մինչև 2022-ի ավարտը կրճատել 7580 աշխատատեղ, որը կազմում է ընկերության աշխատակազմի 17,5%-ը, հայտնում է CNN Business-ը։
     Air France-ի դուստր ձեռնարկությունը, որն ընկերության օպերատորն է Ֆրանսիայի տարածքում, առաջիկա երեք տարում մտադիր է կրճատել 1020 աշխատատեղ, նշում է CNN-ը:

Ավիաընկերությունն իր ամենօրյա կորուստները գնահատել է օրական 15 միլիոն եվրո: Air France-ը չի ակնկալում, որ օդային փոխադրումների ծավալները մինչև 2024 թվականը կվերադառնան «նախահամավարակի» մակարդակին:



loading...