Դատական նիստը հետաձգվեց


Դատական նիստը հետաձգվեց
Հուլիս 2 12:37 2020

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ընթացող դատական նիստը հետաձգվել է։

Գագիկ Ծառուկյանի գործով պաշտպանների և դատախազության բողոքների քննությունը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:

«Վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել և այս պահին դեռ դատարան չի հասել: Քանի որ դատարանը որոշ բողոքներ չէր ստացել, բնականաբար, հնարավոր չէր, որ նիստն ընթանար»,- հայտնեց պաշտպանը:

 



loading...