Ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենն իր լեքսիկոնից կհեռացնի ցեղասպանություն բառը ու կոչ կանի այդ «ցավալի իրադարձությունների» դրական դրվագների վրա կենտրոնանալ


Ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենն իր լեքսիկոնից կհեռացնի ցեղասպանություն բառը ու կոչ կանի այդ «ցավալի իրադարձությունների» դրական դրվագների վրա կենտրոնանալ
Հունիս 1 00:06 2020

 

«Այսօր «դուխով» օրն է: Ռուսները դա հենց այդպես են անվանում՝ духов день, մեզ մոտ այն անվանվում է Հոգեգալստյան օր: Գործք Առաքելոցում նկարագրված է, թե ինչպես Քրիստոսի հարությունից հիսուն օր անց Սուրբ Ոգին իջնում է առաքյալների վրա:

Ի տարբերություն սատանիստների, բողոքականների, ավետարանչականների, հուդայականների ու առհասարակ ազատականների, քրիստոնեությունը պնդում է, որ առաքինությունները աստվածային պարգև են: Այս պնդման հետ համակարծիք էին փիլիսոփաները` (վարդապետները) թե Քրիստոսից առաջ և թե հետո: Հիմնական առաքինությունները ժամանակին Արիստոտելն էր նկարագրել, իսկ օրինակ Հեգելը իր «Հոգու Փենոմենոլոգիայի» մեջ ըստ էության նկարագրում էր սուրբ ոգու էջքն ու դրա հետևանքը` դա անվանելով դժբախտ գիտակցություն: Քրիստոսն առաքյալներին ասել էր՝ «Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ»: Այսինքն, գիտակցելով այս կյանքի կանխորոշվածությունը և սեփական փոքրությունը, մարդը դատապարտվում է լինել դժբախտ, բայց մխիթարվում է գիտակցությամբ, կամ, այլ կերպ ասած, սուրբ ոգով:

 

Ցավոք մեր օրգանիզմը ստեղծված է այնպես, որ գիտակցությունը կամ սուրբ ոգին մեզ վրա իջնում է կորստից հետո: Առաքյալների վրա սուրբ ոգին իջավ իրենց ուսուցչին կորցնելուց հետո: Ընդ որում, առաքյալները գործուն մասնակցություն են ունեցել Քրիստոսին խաչելու գործում, եթե Հուդան նրան մատնել էր, ապա օրինակ Պետրոսը հրաժարվել էր, իսկ Պողոսը նույնիսկ հետապնդում էր քրիստոնյաներին: Մենք էլ ցավոք սրտի շատ բան ենք գիտակցում միայն ցավալի կորուստներ թույլ տալուց, երբեմն էլ նախաձեռնելուց հետո: Ընդ որում, այս դաժան իրականության համար էլ պիտի գոհ շնորհակալ լինենք, որովհետև ոչ բոլորն են այդ գիտակցությունը ստանում նույնիսկ կորստից հետո: Նրանք, ովքեր առաքինությունները վերագրում են սեփական անձին, դատապարտված են հպարտ խավարի մեջ մնալ: Հոգեգալստի հիմնական խուրհուրդներից մեկը հպարտությունից խուսափելն է:

Ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ Հայաստանի նախագահ կարա դառնա մեկը, ով հրապարակավ հայտարարել է, որ Թուրքիան պետք է սարքել ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ, որպեսզի ապահովագրվի ադրբեջանական Շահ Դենիզ գազային հանքավարի անվտանգ շահագործումը: Կամ ո՞ր Հայոց Ցեղասպանության ոճրագործների իրավահաջորդների հանդեպ պահանջատիրությունը մեր իսկ ձեռքերով սիրուն կփաթեթավորեն ինչոր Ավրորայախառը մարդասիրական ծրագրերի մեջ ու աստիճանաբար կխուրդեն էժան կապիտալի ու գրանտների դիմաց: Ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենն իր լեքսիկոնից կհեռացնի ցեղասպանություն բառը ու կոչ կանի այդ «ցավալի իրադարձությունների» դրական դրվագների վրա կենտրոնանալ: Էս անտեր «հեղափոխությունից» առաջ մտքովս էլ չէր անցում, որ ջահերով երթին մասնակցելը պարտադիր է:

 

Ո՞վ կմտածեր, որ ապրիլյան պատերազմը հեչ էլ պատերազմ չէր, այլ հեղաշրջման մեկնարկի զարկ և որ այդ գործողության արդյունքում թափված զինվորների արյան վրա իշխանության եկած տականքները բանակացային գործընթացը կվերադարձնեն 1992 թվականի մարտի դիրքերին` «ընտրյալ ներկայացուցիչներով», փուլային լուծումներով և այլն:

Ես, որ ժամանակին ձեռ էի առնում համասեռամոլներին հետանպդողներին, հիմա ստիպված եմ առընչվել այն փաստի հետ , որ պետությանս ղեկավարի որդին «պսակվել» է մեկ այլ մարդու որդու հետ, իսկ պոռնհաբում փողի դիմաց իր սեռական օրգանները ցուցադրող հոգեկան հիվանդը մտնում ա մանկապարտեզ, էրեխեքի հետ եսիմինչով զբաղվում ու դրանից հետո ոչ թե ծնողների կողմից այրվում է խառույքի վրա այլ վարչապետի ու իր տիկնոջ կողմից անձնական պաշտպանության տակ վերցվում...

 

 

Սա ոչ միայն «դժբախտ գիտակցություն» է, այլ նաև շատ ցավալի: Բայց դե էլի գոհ եմ, ես գոնե էսքանը գիտակցում եմ, կյանքս էլ իմաստով է լցվում` այս ամենի դեմ պայքարելով: Այսօր, առավել քան երբևէ, մենք հոգևոր սնունդի կարիք ունենք: Մխիթարիչի կարիք...

Հոգևոր հայրերը մեզ պետք է ուղերձ հղեն ոչ թե հեթանոսական տոների առթիվ, այլ օրինակ այսօր` հոգեգալստյան օրը! Կաթողիկոսը կարող էր ընդամենը 3 բառ ասեր` «տեսա՞ք ինչ արիք»...



loading...