Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը մայիսի 24-ից բաց կլինի


Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը  մայիսի 24-ից  բաց կլինի
Մայիս 23 22:42 2020

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը  մայիսի 24-ից  բաց կլինի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Հետևելով Սուրբ հողում իրավիճակի զարգացմանը, ցանկանում ենք տեղեկացնել, որ մայիսի 24-ից, Սուրբ Հարության տաճարը կրկին բաց կլինի հավատացյալների և այցելուների համար»,- ասվում է պատրիարքարանի կայքում:

Կառույցի ներսում միաժանակ կարող է գտնվել մինչև 50 մարդ: Բոլոր այցելուները կջերմաչափվեն և պետք է լինեն պաշտպանիչ դիմակով: