ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը
Մայիս 23 00:42 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը։

«Ներկայացնում ենք մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը:

Ցուցակում ընդգրկված են մինչև 1069 համարի ներքո գրանցված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են այս չվերթով հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը։

Չվերթի վերաբերյալ այլ մանրամասներ կհայտնենք առաջիկայում»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

 

loading...