Ինչպես տարբերել ադամանդը ցիրկոնից.


Ինչպես տարբերել ադամանդը ցիրկոնից.
Մայիս 3 10:11 2020

Այսօր աշխարհում բազմաթիվ բյուրեղներ կան, որոնք կարող են իրենց արտաքին տեսքով փոխարինել ադամանդին: Թանկարժեք մետաղների անալոգները զարդերը բավական մատչելի են դարձնում և դրանցից ամենահայտնին ցիրկոնն է:

Ցիրկոնն իրականում տարբերվում է տաշված  ադամանդից: Ցիրկոնը որակով ավելի բարձր է  Swarovski բյուրեղներից և ստրազաներից, այդ իսկ պատճառով այն աշխարհում կիրառվում է որպես  ադամանդի էժանագին անալոգիա:

 

Առաջարկում ենք ադամանդը ցիրկոնից տարբերելու երեք հեշտ եղանակ.

Շնչեք քարի վրա

Գուցե էսթետիկայի տեսանկյունից այնքան էլ գեղեցիկ չէ հանրային վայրում շնչել քարի վրա, սակայն այս եղանակը թերևս ամենահեշտ միջոցն է իսկական ադամանդը ցիրկոնից տարբերելու համար: Ադամանդի վրա շնչելուց հետո ոչ մի հետք չի մնում, մինչդեռ ցիրկոնի վրա դեռ երկար կմնա քրտնած հատվածը: Այս մեթոդը առավել հիանալի  աշխատում է տրամաչափով մեծ ադամանդների վրա, ոչ շատ  փոքր ադամանդների վրա այն նույնպես կիրառելի է:  

Քարի միջով նայեք լույսին

Ադամանդը թույլ չի տալիս, որպեսզի իր միջով լույս թափանցի: Եթե դուք  լույսին նայել ադամանդի միջով ընդամենը կտեսնեք մռայլ պատկեր: Իսկ ցիրկոնան ամբողջովին թափանցիկ է,  այն եթե դնեք գրքի վրա, հեշտությամբ կտեսնեք տառերը: 

Տաքացնել

Ադամանդը երբեք  չի փոխում իր ջերմաստիճանը, մինչդեռ ցիրկոնան արագ տաքանում է: Պարզապես կարող եք քարը պահել ձեռքերի մեջ և կզգաք տարբերությունը: 

Դե ինչ, կարծում ենք այս երեք եղանակները  Ձեզ կօգնեն թանկարժեք նվերներ գնելիս տարբերել իրական ադամանդը անալոգից: