Ինքնասպան է եղել Չակի տիկնիկի մասին սարսափ ֆիլմերի սցենարիստը


Ինքնասպան է եղել Չակի տիկնիկի մասին սարսափ ֆիլմերի սցենարիստը
Մայիս 3 03:43 2020

 «Մանկական խաղեր» սարսափ ֆիլմի սցենարիստներից մեկը, ինչպես նաև դրա շարունակության՝ «Մանկական խաղեր 2»-ի ռեժիսոր Ջոն Լաֆիան կյանքի 64-րդ տարում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Variety-ին:

 

«Նա ամենասկզբից «Չակի» ընտանիքի կարևորագույն մասնիկն էր: Նա իմ և ռեժիսոր Թոմ Հոլլանդի հետ միասին գրել է «Մանկական խաղերի» օրիգինալ սցենարը, և «Մանկական խաղեր 2»-ը նկարահանել է Ջոնը»,- հաղորդել է Լաֆիայի գործընկեր Դոն Մանչինին:

Ըստ պարբերականի՝ հենց ինքն է հորինել գլխավոր հերոսի՝ Չակիի անունը, ինչպես նաև «Բարև, ես Չակին եմ: Խաղա՞նք» հանրահայտ արտահայտությունը: