Դալայ Լամայի աֆորիզմները տարածված են ամբողջ աշխարհով և բազմիցս օգտագործվում են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են դրական և լիարժեք կյանք ապրել։
Առաջարկում ենք ծանոթանալ մի շարք աֆորիզմների հետ, որոնք կօգնեն Ձեզ էլ ավելի լավ հասկանալ կյանքը։
Ձեր սիրելիներին թևեր տվեք՝ թռչելու համար, արմատներ տվեք՝ վերադառնալու համար և պատճառներ տվեք՝ մնալու համար։

- Մենք երբեք չենք կարող խաղաղություն հաստատել արտաքին աշխարհում, քանի դեռ մեր ներաշխարհը խաղաղ չէ
- Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է
- Իսկական հերսը նա է, ով կարողանում է հաղթահարել սեփական զայրույթն ու ատելությունը
- Լավ տիրապետեք կանոններին, որպեսզի կարողանաք արդյունավետ կերպով խախտել դրանք
- Կիսվեք Ձեր գիտելիքներով. դա անմահություն ձեռք բերելու տարբերակ է
- Ես հաղթում եմ իմ թշնամիներին, երբ նրանք իմ ընկերներն են դառնում
- Իմ հավատքը չափազանց պարզ է. իմ հավատքը բարությունն է
- Սերը դատողության բացակայությունն է
- Եթե մտածում եք, որ շատ փոքր եք եղեանակ փոխելու համար, ապա փորձեք քնել մոծակի հետ
- Բռնության միջոցով դուք կարող եք խնդիր լուծել, սակայն դա անելով պարարտ հող կստեղծեք նոր խնդիրների համար
- Ազատության համար պայքարում ճշմարտությունը մեր ունեցած միակ զենքն է
- Պետք չէ փորձել ուրիշներից լավը լինել, պետք է փորձել Ձեր նախկին անձից լավը լինել










