Caviar ռուս-իտալական ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների զարդարմամբ, ներկայացրել է Caviar Solarius Zenith iPhone 11 Pro մոդելը։
Այն պատրաստված է 24 կարատանոց ոսկուց և զարդարված 137 ադամանդով։
Իսկ ամենաօրիգինալը՝ հեռախոսի հետևի մասն է։ Այն իրենից ներկայացնում է մեխանիկական ժամացույց, ինչն առավել յուրահատուկ է դարձնում մոդելը և աշխարհում դարձնում ամենաթանկ հեռախոսը։
Ըստ դիզայներական մտահղացան՝ հեռախոսի պատյանին պատկերված են արեգակնային համակարգը, իսկ կենտրոնում՝ Արևը: Այն խորհրդանշում է մեծ դեղին ադամանդը:
Caviar Solarius Zenith iPhone 11 Pro մոդելի գինը տատանվում է 100 000-120 000 դոլարի սահմաններում:












