Ինչ էր շշնջում ստրուկը Կեսարի ականջին, երբ ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին էր դնում


Ինչ էր շշնջում ստրուկը Կեսարի ականջին, երբ ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին էր դնում
Ապրիլ 30 15:29 2020

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր Ծերակույտի /Սենատի/ շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․

Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․

— Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․

— Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները

— Կեսարը ի՞նչ կարող էր խնդրել ստրուկից․

-Ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս, ես նրա ականջին շշնջում եմ․- Հիշի՛ր, դու սովորական մահկանացու ես, Աստված չես․․․

Այդ հիշեցումն էր խնդրել Կեսարը ստրուկից։