Վերա Բրեժնևան երգ է նվիրել բժիշկներին


Վերա Բրեժնևան երգ է նվիրել բժիշկներին
Ապրիլ 26 22:18 2020

Երգչուհի Վերա Բրեժնեւան շնորհակալություն է հայտնել բժիշկներին, առաքիչներին եւ այլ մասնագիտությունների աշխատակիցներին, որոնք ինքնամեկուսացման ժամանակ աշխատում են հանուն մարդկության բարօրության: Տեսանյութը երգչուհին հրապարակել է Instagram-ում։

«Հիմա բոլորին աջակցություն է պետք, հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատում են առաջնագծում։  Մեծ երախտագիտությամբ մեր ամբողջ ընտանիքից ցանկանում ենք ձեզ նվիրել այս երգը», — ասել է երգչուհին։

Տեսանյութում երգչուհին ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի նվագակցությամբ կատարում է «Я знаю пароль» երգը։