♦ Տղամարդկանց համար սերը կյանքի մի մասն է, կանանց համար՝ սերը կյանքն է։
♦ Ես իրոք իմաստուն եմ, միայն թե ոչ ամուսնությանը վերաբերող հարցերում։ Ճիշտն ասած ես երբեք ոչինչ չեմ փորձել ոչ ստեղծել, ոչ պահպանել. ես նկատի ունեմ ամուսնական հարաբերությունները։
♦ Երեխան գեղեցիկ տիկնիկ ունի, սիրում է այն, բայց ուզում է կոտրել, որ տեսնի մեջն ինչ կա։ Մենք մեզ նույն կերպ ենք պահում։
♦ Երբ մարդիկ բաժանվում են, դա միշտ ողբերգություն է,բայց երբ նրանք մնում են միասին, երբեմն դա ավելի մեծ ողբերգություն է դառնում։

♦ Երբ ես շատ երիտասարդ էի, ես բոլորին ուզում էի համոզել, որ ես նաև ուղեղ ունեմ։ Հիմա ինձ միևնույնն է։
♦ Դու գեղեցիկ ես, երբ քեզ այդպիսին ես կարծում, բացարձկ կարևոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները։
♦ Ես երբեք չեմ լինի նիհար։ Ես իմ էությամբ բավական ծույլ եմ։ Սիրում եմ ուտել։ Ես իսկական եմ այսպիսին։ Եվ մտադիր չեմ՝ ոչ իսկական դառնալ։
♦ Նայելով, թե ինչպես է մարդն ուտում, շատ բան կարելի է նրա մասին իմանալ։
♦ Մարզասրահ գնալու փոխարեն ես պարզապես սև եմ հագնում։ Դա ավելի հարմար ու պրակտիկ է։
♦ Հոգու խորքում մարդն ամեն դեպքում վայրենի է մնում։ Հենց այդ պատճառով էլ նրան պետք են կրոնն ու օրենքը։ Եթե չլինեին այդ զսպող գործոնները, մարդը կվերածվեր գազան մարդասպանի։
♦ Գեղեցկությունն իրոք ուժ է, միայն թե եթե կարողանում ես այն օգտագործել։ Դա նույնն է, որ Ferrari ունենաս, բայց վարել չիմանաս։
♦ Ես իտալուհի եմ, ինձ համար ամենակարևորն ընտանիքն է։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ Իմ մասնագիտությունն իմ կիրքն է։ Բայց ես միշտ առաջին հերթին կին եմ, և հետո նոր միայն դերասանուհի։

♦ Մարդիկ կարող են մարդուն ներել խելքը, տաղանդը, բայց երբեք ոչ գեղեցկությունը։
♦ Ինձ համար ծերանալը ավելի լավը դառնալ է։
♦ Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում. երբ այն չկա, և երբ ոչինչ չկա բացի գեղեցկությունից։
♦ Չեմ հասկանում այն կանանց, որոնք պնդում են, թե տղամարդու ցանկությունը իրենց նվաստացնում է։ Կարծում եմ իրենք պարզապես իրենց չեն հասկանում։
♦ Պետք չէ ատել մարդկանց, որոնք նախանձում են, քանի որ նրանք ընդունում են, որ դու ավելի լավն ես։
♦ Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ իրար նկատմամբ հարգանք կա և ազատություն։ Մյուսին իրի նման տիրելու ցանկությունն աբսուրդ է։
♦ Մեզ ոչ ոք չի պատկանում, ոչ մեր ամուսինները, ոչ երեխաները։ Մենք միայն կարող ենք ինչ որ բանով կիսվել մարդկանց հետ, ում սիրում ենք։










