Նորին Մեծություն Եղիսաբեթ II. Բրիտանական թագուհու տիարաների և թագերի շքեղ հավաքածուն


Նորին Մեծություն Եղիսաբեթ II. Բրիտանական թագուհու տիարաների և թագերի շքեղ հավաքածուն
Ապրիլ 26 16:44 2020

Շատերը չեն տարբերում տիարան դիադեմայից, բայց դրանց միջև կա տարբերություն. տիարան արքայադստեր գլխազարդ է, որը թեթև է, միևնույն լայնքի, իսկ դիադեմաները շրջանի տեսք են ունենում, որի ծայրերը նեղանում են։ 

Գեորգ IV-ի դիադեման

Երկու տարուց այն 200 տարեկան կդառնա։ Այն հատուկ պատրաստել են Գեորգ IV-ին թագադրելու համար։ Եղիսաբեթը նույնպես այն կրել է թագադրման ժամանակ։ Թագուհին այն ամեն տարի հագնում է նաև խորհրդարանի բացման արարողության ժամանակ։ Դիադեման պատրաստված է ոսկուց և արծաթից, բայց այն Ադամանդե են անվանում։

Գեորգ III-ի տիարան

«Ամենախելահեղ թագավորի» այս տիարան Եղիսաբեթը դրել է իր հարսանիքին։ Մինչև այդ այն կրել է Վիկտորյա թագուհին։

«Ռուսական գլխազարդ (կոկոշնիկ)»

Չնայած այն ռուսական էլ չէ։ Մարիա Ֆյոդորովնայի քույրը (Նիկոլայ II–ի մոր)` Ալեքսանդրան, Էդուարդ VII-ի կինն է եղել, և հպատակները նրան նվիրել են այս թագը։

«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրիորդների» միության տիարան

19-րդ դարում այն նվիրել են արքայադուստր Մարիայի հարսանիքին, որն էլ իր հերթին այն հետո նվիրել է Եղիսաբեթին, նրա հարսանիքին։ Այդ պատճառով այն նաև Հարսանեկան են անվանում։

Քեմբրիջյան տիարա

Նույնպես մինչ այդ պատկանել է Մարիային։ Այս Տիարան Եղիսաբեթը ցանկացել է տեսնել արքայադուստր Դիանայի գլխին հարսանիքի օրը, սակայն արքայադստեր համար այն ծանր է եղել։ Հիմա այն Քեյթ Միդլթոնի մոտ է, սակայն նա էլ այն հաճախ չի կրում։

Վլադիմիրյան տիարա

Ի սկզբանե այն պատրաստել են Վլադիմիրի հետ Մարիա Պավլովնայի ամուսնության կապակցությամբ։ 17 թվականի հեղափոխությունից հետո այն հայտնվել է Մշուշոտ Ալբիոնում, որտեղից այն գնել է «տիարաների թագավորական կոլեկցիոները»։

Ռուբինե բիրմանյան տիարա

Ռուբինները նվեր են բիրմանյան ժողովրդի կողմից Եղիսաբեթի հարսանիքին, որոնք դրվել են հատուկ պատրաստված թագի վրա։

Հնդկական տիարա

Պատկանել է Վիկտորյա թագուհուն։ Թանկարժեք քարերը բերվել են Հնդկաստանից։

Cartier-ի Halo տիարան

Եղիսաբեթը չափահասության առթիվ ստացել է այն մորից։ Սրանով է ամուսնացել Քեյթ Միդլթոնը։