Ա. Մինասյանը` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շարունակությունը հնարավոր է համարում (տեսանյութ)


Ա. Մինասյանը` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շարունակությունը հնարավոր է համարում (տեսանյութ)
Ապրիլ 24 13:43 2017

Բանակցությունները վերջնական փուլում են, ամենայն հավանականությամբ, առաջիկայում երկու կողմերն էլ հանդես կգան հայտարարությամբ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրի նոր ձևաչափին: Նա հավաստիացրեց, որ մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը հստակ կլինի իրենց դիրքորոշումը:

«Նախորդ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ է, և այն բարեփոխումները, որոնք ամրագրված են այդ համաձայնագրով, այսօր ընդամենը որոշակի ճշգրտման կարիք ունեն»,- ասաց նախարարը:

Մանրամասները` տեսանյութում: