Ինչո՞վ էին մարդիկ չորացնում մազերն այն ժամանակ, երբ չկային վարսահարդարիչներ.


Ինչո՞վ էին մարդիկ չորացնում մազերն այն ժամանակ, երբ չկային վարսահարդարիչներ.
Ապրիլ 21 21:36 2020

Պարզվում է, որ 1920-ականներին, երբ դեռևս վարսահարդարիչները չէին հասցրել ստեղծվել ու տարածվել ամենուրեք, մարդիկ գտել էին ունիկալ մեթոդ՝ իրենց վարսերը հարդարելու ու, մասնավորապես, չորացնելու համար։ 

Նախքան այս մեթոդին հասնելը, իհարկե, գոյություն են ունեցել այլ մեթոդներ ևս։ Մասնավորապես, ինչ-որ ժամանակ սկսեցին ստեղծվել իրենց մեծությամբ առանձնացող սարքեր, որոնք ներսից տաքություն էին փչում ու հասնում նրան, որ մազն ինչ-որ ձողի միջոցով չորացնում էին։ 

Ժամանակի ընթացքում այս սարքերը փոխարինվեցին, ոչ ավել, ոչ պակաս, փոշեկուլներով ։ Այո՛, նախքան վարսահարդարիչների ստեղծումը մարդիկ սովոր էին իրենց մազերը չորացնել փոշեկուլներով։ Այդ փոշեկուլները, սակայն, ամբողջապես նման չէին մեր այժմյան փոշեկուլներին։ Դրանք հսկայական փոշեծծիչով հատուկ սարքեր էին, որոնք օդը ոչ թե ներծծում էին, այլ, ընդհակառակը, բաց էին թողնում։ 

Ընդ որում՝ բաց թողնված օդը հատուկ մեխանիզմի միջոցով դառնում էր տաք ու չորացնում մազերը։ Այս սարքերն իրականում այդքան էլ արդյունավետ չէին, և բավական երկար ժամանակ էր պահանջվում դրանցով մազերը չորացնելու համար։ Անցան ժամանակներ, ու արդեն 1900-ականների վերջերին ի հայտ եկան առաջին վարսահարդարիչները, որոնք ևս ամբողջովին նման չէին մեզ հայտնի վարսահարդարիչներին։ 

Դրանցից մի քանիսը, սակայն, այնքան ուժեղ մեխանիզմ ունեին, որ կարող էին մազերը չորացնել 5-10 րոպեում։ Այս սարքերը բավականին թանկ էին, և դրանց ձեռքբերումն էլ բավականին դժվար էր։ Նշվում է, որ, օրինակ, ԽՍՀՄ-ում վարսահարդարիչ գտնելն այնքան դժվար էր, որ շահում էին միայն այն կանայք, ովքեր կարողանում էին դրանք գնել արտասահման մեկնելու ընթացքում։ Մնացած կանայք պետք է գտնեին ուրիշ մեթոդներ՝ մազերը չորացնելու համար։ 

Ժամանակի ընթացքում վարսահարդարիչների ձեռքբերումը գնալով ավելի դյուրին դարձավ, ու այսօր դժվար է պատկերացնել, որ ինչ-որ շրջան մարդիկ ունեցել են մազերը չորացնելու դժվարություններ, սակայն փաստը մնում է փաստ, որ եղել են օրեր, երբ մարդիկ անգամ մազերը թողել են ամբողջովին թաց, որովհետև չեն իմացել, թե ինչպես ու ինչ մեթոդներով դրանք չորացնել, իսկ շատերն էլ ուղղակի չեն ունեցել ամեն օր վարսավիրանոց այցելելու հնարավորություն։