Վերջապես վերադարձա…Լիլիթ Հովհաննիսյանը վերջապես Հայաստանում է


Վերջապես վերադարձա…Լիլիթ Հովհաննիսյանը վերջապես Հայաստանում  է
Ապրիլ 20 22:51 2020

Օրեր առաջ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուներին հայտնել էր, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան։

Երգչուհին մեկնել էր Բրազիլիա իր համերգի համար, սակայն չվերթներն արգելվեցին, և նա անորոշ ժամանակով մնաց այնտեղ։

Քիչ առաջ երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ արդոն Երևանում է։ «Վերջապես վերադարձա…

Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։
Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։