Պապարացիները Լոս Անջելեսի առևտրի կենտրոններից մեկի տարածքում լուսանկարել են ամերիկյան երգչուհի Քեթի Փերիին և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումին, որոնք կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմի պայմաններում գնումներ կատարելու են դուրս եկել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Իր առաջնեկին սպասող զույգը վարակից պաշտպանվելու համար բժշկական դիմակներ ու ձեռնոցներ է կրել, երկուսն էլ եղել են հարմարավետ սպորտային հագուստով ու մարզակոշիկներով։
Լուսանկարներում ամբողջովին «բարձված» սայլակներից երևում է, որ աստղերը միասին խանութ են գնացել տան համար նախատեսված ապրանքներ, զամբյուղներ, խաղեր ու սնունդ գնելու համար։
















