92°C․ սա է այն ջերմաստիճանը, որի տակ կորոնավիրուսը ոչնչանում է 15 րոպեի ընթացքում։ Այս եզրակացությանն են եկել վիրուսն ուսումնասիրող մասնագետները, որոնց աշխատությունը հրապարակվել է bioRxiv կայքում։
Ֆրանսիայի Պրովանսի ինստիտուտի մասնագետները երկու տարբեր տարբերակով փորձել են ջերմությամբ ոչնչացնել վիրուսը։ Առաջին դեպքում նրանք վիրուսի «առանձնյակներին» տեղավորել են մաքուր միջավայրում, երկրորդ դեպքում նրա հետ տեղավորել են բիոզանգված, որից վիրուսը կարող է սնվել։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մաքուր միջավայրում վիրուսը ոչնչանում է մոտ մեկ ժամում 60°C աստիճանում, իսկ եթե կա բիոզանգված, ապա այն ոչնչանում է միայն 92°C ջերմաստիճանի ժամանակ։










