Թագուհիների ընտրությունը. որ օծանելիքներն են գրավել Ելիզավետա II-ի, արքայադուստրեր Դիանայի եւ Քեյթի սրտերը


Թագուհիների ընտրությունը. որ օծանելիքներն են գրավել Ելիզավետա II-ի, արքայադուստրեր Դիանայի եւ Քեյթի սրտերը
Ապրիլ 19 10:35 2020

Քեյթ Միդլթոն 

Քեյթը երկար ժամանակ չէր ցանկանում նշել՝ որ օծանելիքն է նախընտրում, սակայն վերջերս խոստովանել, որ երբեք չի փոխել իր սիրելի բրենդային օծանելիքը՝ Illuminum , որը գործնականորեն բացի Բրիտանիայից, անհայտ բրենդ է: Հարսանիքի օրը Քեյթը նախընտրել էր White Gardenia Petals:

Հետաքրքիր մի փաստ. Քեյթի խնդրանքով, Westminster Abbey- ը  հարսանիքի օրը վառեց Jo Malone-ի մոմեր, որոնց բույրերը ապագա դքսուհին ինքն է ընտրել եւ կանգ է առել Orange Blossom, Grapefruit and Lime եւ ռեհանի ու մանդարինի համադրության վրա՝ Basil and Mandarin:

Արքայադուստր Դիանա

 

Դիանան առանձնահատուկ կերպով էր կարևորում բույրերը: Նա վստահ էր, որ դրանք կարող են ինչպես հաջողություն բերել, այնպես էլ խնդիրներ առաջացնել : Հարսանիքի օրը Լեդի Դին ընտրեց հազվագյուտ բուրմունք Quelques Fleurs Houbigant Paris- ից, և այն կիրառեց ոչ միայն մաշկի վրա, այլև հագուստի , որպեսզի ցիտրուսի, հասմիկի, յասամանի և մեխակի նոտաները շրջապատեն նրան: Բույրն աննկատ չմնաց. լրագրողները անցկացրին ամբողջ քննություն ՝ պարզելու , թե հարսանիքի օրը ինչ «կախարդական բույր է» է ուղեկցել արքայադստերը: Օծանելիքը դեռ վաճառքի է մինչ օրս եւ Արքայադուստր Դիանայի գաղտնիքները բացահայտելուց հետո այն աներևակայելիորեն տարածվեց Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս:


Ելիզավետա թագուհի

Հարսանիքի օրը Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին ընտրեց օծանելիք, որը խորհրդանշում էր ինքնին կայսրությունը. Floris ընկերությոնը դարեր շարունակ արտադրում էր օծանելիքներ արքայական արքունիքի համար: Թագուհին չէր բարձրաձայնում մանրամասները, և մարդկանց մեծ մասը վստահ էր, որ նա նախընտրում է իր նախընտրած ծաղիկների՝ carnation-ի բույրը: Այնուամենայնիվ, ավելի ուշ Թագուհի Եղիսաբեթը խոստովանեց, որ այդ հոտը չափազանց սովորական էր թվում իր հարսանիքի համար, և նա որոշեց օգտագործել Սպիտակ վարդի բույրը. դա ավելի էլեգանտ և հանդիսավոր էր: