Վանեսա Բրայանտը շնորհավորել է Կոբեին իրենց ամուսնության 19-րդ տարեդարձի առթիվ (լուսանկար)


Վանեսա Բրայանտը շնորհավորել է Կոբեին իրենց ամուսնության 19-րդ տարեդարձի առթիվ (լուսանկար)
Ապրիլ 19 13:28 2020

ԱՄՆ-ի հավաքականի եւ «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբե Բրայանտի այրի Վանեսա Բրայանտը շնորհավորել է ավիաաղետում զոհված ամուսնուն իրենց ամուսնության 19-րդ տարեդարձի առթիվ՝ Ինստագրամում հրապարակելով լուսանկար։

«Իմ արքա, իմ սիրտ, իմ լավագույն ընկեր։ Շնորավորում եմ մեր ամուսնության 19-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ես շատ եմ քեզ կարոտում։ Կցանկանայի, որ հիմա լինեիր այստեղ եւ գրկեիր ինձ։ Ես սիրում եմ քեզ»,- գրել է Վանեսա Բրայանտը։

Հիշեցնենք, որ Բրայանտն ու նրա դուստր Ջիաննան զոհվել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետեւանքով։