25 հետաքրքիր փաստեր «Տիտանիկ» նավի մասին, որոնք կարող են զարմացնել


25 հետաքրքիր փաստեր «Տիտանիկ» նավի մասին, որոնք կարող են զարմացնել
Ապրիլ 15 14:45 2020

Տիտանիկի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է դրա խորտակումից 1 ամիս անց, և գլխավոր հերոսուհու դերը բաժին է ընկել խորտակումից փրկված դերասանուհի: 

Կիմ Իր Սենը՝ Հյուսիսային Կորեայի լիդերը ծնվել է նավաբեկության նույն օրը: 

Նավի տախտակամածին կային 12 շուն, որոնցից փրկվել հաջողվել է միայն 3-ին: 

Նավի մնացորդները հայտնաբերվել են նավաբեկությունից միայն 73 տարի անց:

«Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ չի սիրում ֆիլմի սաունդթրեքը՝ «My heart will go on»: Դերասանուհին նաև խոստովանել է, որ նույնիսկ նյարդայնանում է ամեն անգամ այդ երգը լսելիս:

Իրականում ժամանակակից նավերն ավելի մեծ հավանականություն ունեն հանդիպելու սառցաբեկորի, քան «Տիտանիկը»:

Սառցաբեկորը, որին բախվել է նավը, սկսել է իր ճամփորդությունը 2000 տարի առաջ:

30 մեխանիկներից և ոչ մեկ ողջ չի մնացել: Նրանք մնացել են մեքենաների բաժնում և ապահովում էին գոլորշու շարժիչների աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր էր փրկել մարդկանց: 

Փրկարար նավակներում կարող էին տեղավորվել նավի վրա գտնվողների կեսից ավելին, սակայն հազիվ 1/3-ին հաջողվեց դա անել: 

 

Նորապսակների 13 զույգ մեկնում էր ամուսնական ճամփորդության այդ նավով: 

Նավի ամենաթանկ համարներն այսօր կարժենային 100 000 ԱՄՆ դոլար:

Ողջ մնացած միակ ճապոնացին ենթարկվեց ծաղրուծանակի և պարսավանքի, քանի որ չէր մահացել մյուսների հետ միասին: 

Նավը կարող էր ջրի վրա մնալ նույնիսկ եթե վնասված լինեին դրա 4 բաժինները, սակայն ճակատագրական գիշերը վնասվել էին 6-ը: 

Բացի «Տիտանիկից» ոչ մի ուրիշ նավ պատմության մեջ չի խորտակվել սառցաբեկորի հետ բախվելու պատճառով: 

Hershey’s Chocolate ֆիրմայի հիմնադիր Միլտոն Հերշին վերջին պահին չեղյալ է համարել իր ճամփորդությունն անհետաձգելի գործերի պատճառով: 

«Տիտանիկն» այնքան մե էր, որ խորտակվել է ուղիղ 2 ժամ 40 րոպե: 

Սառցաբեկորը նկատելու և ադ մասին անձնակազմի ղեկավարությանը տեղյակ պահելու միջև ընկած է եղել 30 վայրկյան: Այս ձգձգումը չլինելու դեպքում՝ հնարավոր կլիներ խուսափել բախումից: 

Ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարն այնքան էր խմել, որ կարողացել էր դիմանալ ցրտին 2 ժամից ավել: 

1997թ. նկարահանված «Տիտանիկ» ֆիլմն ուներ ավելի շատ բյուջե, քան իրականում կառուցված նավը:

Երաժիշտները նվագել են անընդհատ մի քանի ժամ: Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել: 

Տիտանիկի 4-րդ ծխնելույզն իրականում օդափոխիչ էր: 

Նավն այնքան մեծ էր, որ ածուխ լցնելու համար անհրաժեշտ եղավ վարձել շուրջ 176 մարդ: 

Տիտանիկի վրա հրատարակվում էր հատուկ օրաթերթ՝ «Atantic Daily News» :