«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել Արուս Տիգրանյանին


«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել Արուս Տիգրանյանին
Ապրիլ 13 21:33 2020

«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին՝ պահանջելով հերքել՝ գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։