Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը


Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը
Ապրիլ 13 15:50 2020

1. Գործեք

Երբեմն ինչ-որ բան ձեռնարկելու համար դուք էներգիայի պակաս եք զգում: Տրամադրվեք եւ պարզապես գործի անցեք. շուտով կկլանվեք աշխատանքով, եւ աշխատանքի ընթացքը կլիցքավորի ուժերը:

 

2. Հանգստացեք

Ձեզ կարող է ծուլության մղել հանգստի պակասը: Ի՞նչ խանդավառության մասին կարող է խոսք լինել, եթե դուք նորմալ չեք քնել: Հանգստացեքմ ինչպես հարկն է:

 

3. Սահմանեք աշխատանքը սկսելու նվազագույն ժամկետ

Ամենադժվարն սկսելն է, ընթացքը հեշտ կլինի: Մտքում լարեք զարթուցիչ՝ «Հինգ (տասնհինգ) րոպեից սկսում եմ աշխատել»: Եվ ոչ մի դեպքում մի խախտեք ժամկետը:

 

4. Ստեղծեք անհապաղության մթնոլորտ

Սա ծուլությունը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Ստեղծեք ցեյտնոտային իրավիճակ. սահմանեք խիստ սեղմ ժամկետներ: Շատ ավելի հեշտ է գործի անցնել, եթե ժամանակը սուղ է:

 

5. Հիշեք պարգեւատրման մասին

Շատ ավելի դժվար է լծվել ծանր աշխատանքի, եթե առջեւում մռայլ, միօրինակ աշխատանքային օրեր են: Մտածեք մի պարգեւ, որն ինքներդ ձեզ թույլ կտայիք ծրագրի ավարտին. այդպես ավելի հեշտ կաշխատեք: Կենտրոնացեք հենց դրա վրա, եւ ոչ թե ընթացիկ դժվարությունների:

 

6. Շտապեք պարգեւատրել ձեզ

Եթե աշխատանքի արդյունքը դեռեւս հեռու է, իսկ յուրաքանչյուր փուլը պահանջում է հսկայական ջանքեր, ամեն մի որոշակի քայլի համար ինքներդ ձեզ խրախուսելու կանոն մշակեք: Այդպես, կխթանեք շահագրգռվածությունը եւ կհամակվեք խանդավառությամբ:

 

7. Պատկերացրեք, թե ինչ կպատահի, եթե դա չանեք

Խթան կարող է լինել ոչ միայն խրախուսանքը, այլեւ հնարավոր անախորժությունը: Մտածեք, թե ինչ անհաջողությունների եւ անհարմարությունների կարող է հանգեցնել ձեր անգործությունը, եւ հատկապես, թե ինչպես կարող է վնասել այլոց:

 

8. Գտեք գործընկերների

Գործընկերությունն օգնում է հաղթահարելու ծուլությունը: Արտաքին ազդակները, ի տարբերություն ներքինի, կարող են լինել շատ ավելի գործուն, քանի որ դուք պատասխանատու եք ոչ միայն ձեր, այլեւ ուրիշների առաջ:

 

9. Կրճատեք ազատ ժամանակը

Ծուլությունից ընդմիշտ հրաժարվելու լավ միջոց է: Հնարավորինս նվազեցրեք ձեր ազատ ժամանակը: Որքան շատ աշխատեք, այնքան ձեզ համար անբնական կդառնա անգործությունը:

 

10. Բաշխեք աշխատանքը

Մեզ վախեցնում է կատարելիք աշխատանքի անընդգրկելիությունը, ինչը եւս մղում է ծուլության: Ողջ ծավալը բաժանեք «դյուրամարս» խնդիրների եւ «քիչ-քիչ կերեք փիղը», աշխատեք աստիճանաբար եւ մաս առ մաս: