Կենդանակերպի ամենադավաճան նշանները


Կենդանակերպի ամենադավաճան նշանները
Ապրիլ 13 19:41 2020

Կշեռք

Կնոջ գեղեցկության իրական գիտակներն ու գնահատողները Կշեռքներն են։ Իրենք որպես կանոն ունենում են բազմաթիվ գեղեցիկ ընկերուհիներ, սակայն այդ փաստը թող Ձեզ չվախեցնի։ 

Էությամբ Կշեռք-տղամարդը հավատարիմ է և քիչ հավանական է, որ վտանգի լուրջ հարաբերությունները հանուն թեթև ինտրիգի։

 

Կարիճ

Կարիճ-տղամարդը կրքոտ, արտահայտիչ, ազդակային է և սիրում է ուշադրության կենտրոնում լինել, սակայն դա անհագստանալու պատճառ չէ։ Երբ Կարիճին գոհացնում են հարաբերությունները, նա երբեք չի դավաճանի սիրելի կնոջը։ Այլ բան է ինտիմ հարաբերությունների պակասը կամ վրեժխնդրությունը։

 

Աղեղնավոր

Աղեղնավոր-տղամարդը հեշտությամբ է տրվում գայթակղությանը։ Գեղեցիկ, հետաքրքիր կինը հեշտությամբ կարող է գրավել այս տղամարդուն, իսկ «մեկ գիշերվա համար սեքսը» բավականի հաճախակի և ոչինչ չնշանակող երևույթ է։

 

Այծեղջյուր

Այծեղջյուր-տղամարդը էությամբ շատ հավատարիմ է։ Նա անընդհատ մտածում է կամ աշխատանքի, կամ սեփական ֆինանսական վիճակը բարելավելու մասին։ Եվ անում է դա նույնիսկ սիրած կնոջ գրկում․ այստեղ դավաճանությունները բացառվում են։

 

Ջրհոս

Ջրհոս-տղամարդկանց հետաքրքրասիրությունն ու շփման հանդեպ չափազանց մեծ սերը հաճախակի գայթակղությունների է հանգեցնում։ Սակայն իրենց ավելի շատ գրավում է հաղորդակցումը, քան դավաճանելու կարիքը։ Սակայն եթե այդպիսի հնարավորւթյունը միավորի երկուսին, իհարկե, նա չի հրաժարվի այդ շանսն օգտագործելուց։

 

Ձկներ

Ձկներ-տղամարդիկ սիրում են կնոջը անկեղծ ու անձնվեր, սակայն երբեմն դավաճանում են։ Այս տղամարդիկ պատրաստ են «լողալով» հասնել գեղեցիկ սեռի ցանկացած ձկնորսի մոտ։ Սակայն ընտանիքը երբեք չեն լքում։

 

Խոյ

Խոյ-տղամարդիկ նույնպես փոփոխական են։ Խորը դեկոլտե, բարձր բացվածք կամ կարճ շրջազգեստ՝ և Խոյը Ձեր անկողնում է։ Այս տղամարդիկ շատ անխոհեմ են, և նույնիսկ մեծ ու խորը զգացմունքը չի խանգարում իրենց փնտրել և ստեղծել նոր հարաբերություններ։

 

Ցուլ

Ցուլ–տղամարդն, իհարկե, չի կարող չնկատել գեղեցիկ օրիորդին, սակայն Ցուլը այն տզամարդկանցից չէ, ով գլխակորույս տրվում է գայթակղությանը և դավաճանում սիրելի կնոջը։

 

Երկվորյակներ

Երկվորյակ-տղամարդիկ մարդաամոտ են և շփվող, ինչը շատ հաճախ ակնթարթային մի սիրավեպով է ավարտվում: Սակայն Երկվորյակների համար անկողինը առաջին տեղում չէ, և դավաճանության նրանց կարող է դրդել հարաբերությունների միապաղաղությունը։

 

Խեցգետին

Խեցգետին – տղամարդկանց համար կարևորագույն և հիմնական գործոններից մեկն է հոգևոր մտերմությունը սիրած կնոջ հետ։ Նրանք հազվադեպ են դավաճանում։ Խեցգետինները հաճոյախոսություններ և գովասանք են սիրում։ Եթե սկսում են դավաճանել, ապա հավանական է, որ սիրելին հիասթափեցրել է իրենց, եւ նրանք արդեն նոր սեր են փնտրում։

 

Առյուծ

Առյուծ-տղամարդիկ ինքնահավան են և սիրում են շրջապատված լինել ինչպես գեղեցիկ և թանկարժեք իրերով, այնպես էլ գեղեցիկ և գրավիչ կանացով։ Առյուծը միշտ ընտրում է ամենալավը, և եթե նա ընտրել է իր թագուհուն, ապա երբեք չի դավաճանի։

 

Կույս

Կույս–տղամարդը կենդանակերպի նշանների ցանկի ամնեահավատարիմ նշաններից է։ Հենց Կույս-տղամարդիկ չեն ենթարկվում առաջին պատահած գեղեցկուհու գայթակղությանը, իսկ եթե որոշել են դավաճանել, ապա լուրջ պատճառներ են ունեցել։ Կանոնավոր սեռական կյանք, սեր և ընտանեկան ջերմություն՝ և Ձեր տղամարդը միշտ հավատարիմ կլինի Ձեզ։