20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին


20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին
Ապրիլ 13 19:09 2020

Մեզանից շատերը կարծում են, որ ամեն ինչ գիտեն մարդու ուղեղի ու դրա աշխատանքի մասին, սակայն այդ կենսական կարևորության օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որի գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել, գրում է Viralnova.com-ը և ներկայացնում 20 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին, որոնք, հավանաբար, ոչ բոլորին են հայտնի:

 


1. Մարդն օգտագործում է իր ուղեղի 10 տոկոսը միայն (արդյունքում մարդ օգտագործում է իր ողջ ուղեղը): Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ երբ մարդ քնած է լինում:

2. Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:

3. Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

4. Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:

5. Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում:

6. Հարավկորեացի Կիմ Ունգ Յոնգն ունեցել է երբևէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210:

7. Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է: Այն 60 տոկոս յուղ է պարունակում:

8. Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել ցանկացած պահի: Այն կարող է ապահովել է լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:

9. Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը:

10. Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:

11. Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում է մինչև 6 ամսում:

12. Երբ մարդ ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափսն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:

13. Փորձագետները գնահատում են, որ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն ինֆորմացիա հիշել:

14. Մարդու ուղեղն ամենից շատ բջիջներ ունենում է երկու տարեկանում:

15. Մարդու ուղեղում ամեն վայրկյան 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:

16. Ուղեղը կազմում է մարդու զանգվածի 2 տոկոսը, սակայն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

17. Մարդ կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:

18. Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը:

19. Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում:

20. Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը: