Շատ մթերքներ միկրոալիքային վառարանում տաքացնելուց հետո կորցնում են իրենց օգտակար հատկությունները, հաճախ վերածվում թույնի: Նման կարծիք է հայտնել բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա» թերթի հետ զրույցում:
Մասնագետը զգուշացրել է, որ միկրոալիքային վառարանում վիտամին C-ն քայքայվում է, չռաֆիանցված ձեթը օքսիդանում է եւ վերածվում քաղցկեղածինների:
Կարող է վտանգավոր լինել նաեւ սառնարանից հանած աղցանը միկրոալիքային վառարանում տաքացնելը:
Չի կարելի տաքացնել նաեւ սառը դիետիկ գազավորված ըմպելիքները: Դրանց մեջ ավելացնում են շաքարի փոխարինիչ ասպարտամ, որը բարձր ջերմաստիճանի ազդեցությունից հետո վերածվում է ֆորմալդեհիդի, որը համեմատելի է մկնդեղի հետ:










