Մեկ տարի է պահանջվել, որպեսզի զույգը կառուցի իր երազած յուրտան


Մեկ տարի է պահանջվել, որպեսզի զույգը կառուցի իր երազած յուրտան
Ապրիլ 12 19:33 2020

Զաք և Նկոլ Լոպեսներն իրենց սեփական յուրտան կառուցել են ընկերների և ընտանիքի օգնությամբ:

Զույգը հատուկ կայք է բացել, որտեղ մանրամասն նկարագրել է յուրտայի կառուցման գործընթացը:

Բացի այդ, Զաքը մշտապես օգտակար տեղեկություններ է հրապարակել կայքում բոլորի համար, ովքեր կորոշեին նման բան կառուցել:

Զույգը կարողացել է իսկապես հոյակապ շինություն կառուցել, որը հաճախ կարելի է հանդիպել միայն Կենտրոնական Ասիայի քոչվոր ցեղերի բնակավայրերում:

Զույգի կառուցած յուրտան մոտ 300 քմ մակերես ունի՝ ննջասենյակի համար նախատեսված լրացուցիչ ձեղնահարկով, որը տարածքին ավելացնում է մոտ 80 քմ:

Զաքի խոսքերով, իսկական յուրտա կառուցելը բավականին հեշտ է, եթե պատրաստի հավաքածու ունեք, որը պարզապես անհրաժեշտ է հավաքվել:

Սակայն, զույգը որոշել է ավելի շատ ջանքեր գործադրել, քանի որ նրանք պատերին ջերմամեկուսիչ շերտ են ավելացրել և իսկական փայտե հատակ:

Յուրտան նրանց համար իսկական շինարարական լաբորատորիա դարձավ, որտեղ նրանք կարող էին լիարժեք փորձեր կատարել և ձեռք բերել բազմաթիվ նոր հմտություններ:

Առաջին հերթին, յուրտան կառուցելու համար զույգը ստիպված էր մաքրել և հավասարեցնել այն տարածքը, որի վրա պատրաստվում էին տեղադրել իրենց նոր տունը:

Տարածքի պատրաստ լինելուց հետո, նա տեղադրել է բոլոր լարային գծերը՝ կառուցվածքը նշելու համար:

Դրանից հետո նրանք զբաղվել են տանիքի կառուցմամբ:

Առաջին շերտը կտորից պաստառ էր, որին հաջորդել է նրբաթիթեղով լույսի արտացոլման մեկուսացումը:

Տանիքի վերջին շերտը վինիլից է, որն ամբողջովին անջրանցիկ է:

Էլեկտրականության և սանհանգույցի տեղադրումից անմիջապես հետո զույգն անցել է տան ներքին հարդարանքին:

Վերջնարդյունքը պարզապես ապշեցուցիչ է: