«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Comedy Club-ի մասնակիցը ծննդաբերել է»․ Մարինա Կրավեցը դուստր է ունեցել


«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Comedy Club-ի մասնակիցը ծննդաբերել է»․ Մարինա Կրավեցը դուստր է ունեցել
Ապրիլ 11 20:48 2020

Comedy Club նախագծի իգական սեռի միակ ներկայացուցիչը տարիներ շարունակ մնում է դերասանուհի Մարինա Կրավեցը։ Երեկ ծնվել է 35-ամյա Մարինայի առաջնեկը։

 

Նա իր այդ մասին հայտնել է ինստագրամյան հրապարակմամբ։ Մարինան վարդագույն փոքրիկ գուլպաները ձեռքին լուսանկար է հրապարակել ու մակագրել․ «Այսպիսով, ընկերներ․․․ ողջույն մեր փոքրիկ մեծ երջանկություն։ Մենք, իհարկե, այլ ամսաթիվ գիտեինք, սական ինչ-որ մեկը ծնողների փոխարեն որոշեց»։

 

Մարինային շտապել են շնորհավորել նաև գործընկերները։ Գարիկ Խառլամովը հումորային գրառում է արել․ «Շնորհավորում եմ Մարինային դստեր լույս աշխարհ գալու առթիվ։ Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Comedy Club-ի մասնակիցը ծննդաբերել է։ Առողջություն դստերը, մայրիկին ու հայրիկին։ Ուռա՜»։