10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին


10 փաստ Մեծ Բրիտանիայի թագուհու մասին
Ապրիլ 4 21:45 2020

1.Նրա օրոք 7 Հռոմի Պապ, 12 վարչապետ և 7 Քենթերբերյան արքեպիսկոպոս են փոխվել:

2. Թագուհին ծանոթացել է ապագա ամուսնու հետ դեռ 8 տարեկանում:  Ասում են, որ նա առաջին հայացքից սիրահարվել Ֆիլիպի Մաունթբատենին, բայց սկզբում վերջինիս զգացմունքները փոխադարձ չեն եղել:

Էղիսաբեթի ամբողջ ընտանիքը դեմ էր նրանց ամուսնությանը, բայց չնայած այս ամենին՝ 21 տարեկանում նա ամուսնանում է Ֆիլիպի հետ:

3.Եղիսաբեթ թագուհին հասարակության առջև ելույթ է ունեցել դեռևս 14 տարեկանում: 1940 թվականին նա պաշտոնապես հայտնվում է լրատվամիջոցներում ( ռադիո) ՝ թագավորության երեխաներին աջակցելու  հայատարաությամբ:

4.Ոչ ոք չէր սպասում, որ նա թագուհի կդառնա, քանի որ Եղիսաբեթը թագավորական ընտանիքում երրորդ թագաժառանգն էր համարվում: Նրա հորեղբայրը հրաժարվում է պաշտոնավարելուց, այսկերպ գահը փոխանցվում է Եղիսաբեթի հորը, որի հետևանքով էլ նա դառնում է անմիջական թագաժառանգ:

5.Տարվա մեջ թագուհին 2 տարեդարձ է նշում: Ապրիլի 21-ին (ընտանեկան միջավայրում) և պաշտոնապես՝ ամռան սկզբին: Այս ավանդույթը ձևավորել է Էդվարդ VII-ը, որը սիրում էր պաշտոնապես նշել ծննդյան տարեդարձը տաք եղանակին՝ չնայած  որ ծնվել էր նոյեմբեր ամսին:

6.Թագուհին նկարահանվել է Բոնդի (Դանիել Քրեյգի) հետ կարճամետրաժ ֆիլմում: Իսկ հետո նույնիսկ  ճանաչվել է որպես «Ջեյմս Բոնդի լավագույն ընկերուհի»:

7.Թագուհին կարողանում է տեխնիկա վերանորոգել: 1945 թվականին նա ընգրկվում է ինքնպաշտպանության կանանց շարքերը: Իհարկե, երբեք ռազմական գործողություններում չի մասնակցել, բայց ստացել է մեխանիկի որակավորում և բազմաթիվ արժեքավոր հմտություններ է ձեռք բերել:

8.Նրան անձնագիր հարկավոր չէ ճամփորդությունների համար: Այո-այո, քանի որ Մեծ Բրիտանիայում բոլոր անձնագրերը տեխնիկապես տրվում են թագուհու անունից, ուստի թագուհին դրա կարիքը չունի, պարտավոր չէ անձնագիր ունենալ: Իր անձով հաստատում է անձնագիրը: Բայց թագավորական ընտանիքի բոլոր մյուս անդամները՝ ներառյալ Էդինբուրգի դուքսն ու Ուելսի իշխանն ունեն անձնագրեր:

9. Թագուհին կարողանում է զենքից օգտվել: Կրակել է սովորել վերոհիշյալ ինքնապաշպանական դասընթացների ժամանակ:  Իսկ այս լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ թագուհին այցելել է Լոնդոնի կրակահերթերից մեկը և ցուցադրել է իր հմտությունները L85 զենքի վրա:

10. Երկրորդ Համաշխարհային պատերազմին ծառայել է բանակում: Թագուհին միակ կենդանի  ղեկավարն է, որը բանակում ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բացի այդ, նա  թագավորական ընտանիքի միակ կինն է, որը ծառայել է բանակում: Երբ նա 18 տարեկան էր,  միացել է Կանանց օժանդակ տարածքային կորպուսին, որտեղ և սովորել է ռազմական բեռնատար վարել: