Gradient հավելվածը Քիմ Քարդաշյանին երեք անգամ հայուհի է «ճանաչել» (լուսանկարներ)


Gradient հավելվածը Քիմ Քարդաշյանին երեք անգամ հայուհի է «ճանաչել» (լուսանկարներ)
Ապրիլ 4 09:28 2020

Ինստագրամում նոր հայտնի թրենդ դարձած Gradient հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է պատկերացնել՝ ինչ ազգերի արմատներ կարող ես ունենալ, անտարբեր չի թողել նաեւ իրապատում-շոուի աստղ, ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանին։

 

Քարդաշյանը երեք տարբեր լուսանկար է ներբեռնել հավելվածում, եւ դրանցից յուրաքանչյուրում Gradient-ը նրան որպես հայուհի է ճանաչել։ Միայն թե տոկոսային տարբեր հարաբերակցություններով. թվերը տատանվում էին 37-51 տոկոսի սահմաններում։

«Սա շատ հետաքրքիր է ու զվարճալի»,- արդյունքներին այսպես է արձագանքել Քիմը։