Mercedes-Benz-ը ներկայացրել է ժամանակավորապես փոփոխված պատկերանշանը


Mercedes-Benz-ը ներկայացրել է ժամանակավորապես փոփոխված պատկերանշանը
Ապրիլ 1 23:30 2020

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ցուցադրել է կորոնավիրուսի համավարակի պատճառով փոփոխության ենթարկված պատկերանշանը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, պատկերանշանի «կարանտինային» տարբերակի լուսանկարը հրապարակվել է ավտոարտադրողի ֆեյսբուքյան էջում. ընկերության եռաթև աստղը ժամանակավոր տարբերակում միացված չէ շրջանակին:

Սև ֆոնի վրա պատկերվում է ավանդական աստղի փոքրացված տարբերակը, իսկ չափսի փոփոխության արդյունքում՝ տարածություն է բացվել աստղի և շրջանակի միջև:

Հիշեցնենք, որ մինչ այս իրենց պատկերանշանները ժամանակավորապես փոխել էին Audi-ն և Volkswagen-ը, ինչպես նաև համաշխարհային այլ հայտնի ապրանքանիշեր՝ կարևորելով հեռավորության պահպանումը: