«Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ


«Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ
Ապրիլ 1 12:46 2020

Երգչուհի Սիրուշոն և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ինստագրամի ուղիղ եթերում երեկ շփվել են իրենց հետևորդների հետ և ցույց են տվել, թե ինչպես են որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ ժամանակ անցկացնում մեկուսացման ընթացքում։

Երեխաների հետ նրանք իրենց բնակարանի տանիքում էին. մինչ փոքրիկները հեծանիվ էին քշում, Լևոնն ու Սիրուշոն պատասխանում էին մեկնաբանություններին, որոնք հիմնականում քաղաքի ու տիրող կարանտինային իրավիճակի մասին էին։

Զույգը չի շրջանցել նաև անձնականին վերաբերող մեկնաբանությունները։

«Փոքր տղաս Կամիկաձե է, իսկ մեծս ավելի զգուշավոր։ Երեք տարեկան չկար, որ սկսեց երկու ականի հեծանիվ քշել»,- պատմել է Լևոնը։

Սիրուշոն էլ ժպիտով նկատեց աղջիկ ունենալու մասին մեկնաբանություններից մեկը․ «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»։

Նշենք, որ ավելի վաղ Սիրուշոն Ինստագրամի իր էջում «Արմատ» հաղորդաշարից հատված էր հրապարակել, որտեղ ՀՀ օրհներգի հեղինակ Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ Սեդա Կանաչյանը, նրան մաղթել էր 12 զավակ ունենալ։ Երգչուհին կատակել էր, որ երկուսն ունեն, մնում է տասը։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Երգչուհի Սիրուշոն և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ինստագրամի ուղիղ եթերում երեկ շփվել են իրենց հետևորդների հետ և ցույց են տվել, թե ինչպես են որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ ժամանակ անցկացնում մեկուսացման ընթացքում։ Երեխաների հետ նրանք իրենց բնակարանի տանիքում էին. մինչ փոքրիկները հեծանիվ էին քշում, Լևոնն ու Սիրուշոն պատասխանում էին մեկնաբանություններին, որոնք հիմնականում քաղաքի ու տիրող կարանտինային իրավիճակի մասին էին։ Զույգը չի շրջանցել նաև անձնականին վերաբերող մեկնաբանությունները։ «Փոքր տղաս Կամիկաձե է, իսկ մեծս ավելի զգուշավոր։ Երեք տարեկան չկար, որ սկսեց երկու ականի հեծանիվ քշել»,- պատմել է Լևոնը։ Սիրուշոն էլ ժպիտով նկատեց աղջիկ ունենալու մասին մեկնաբանություններից մեկը․ «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»։ #TertamLife #Sirusho #LevonKocharyan #family #love #lovers #quarantine

Публикация от Tert.am Life (@tert.am.life)