Օգտակար խորհուրդներ նյութափոխանակությունը արագացնելու և նիհարելու համար

Օգտակար խորհուրդներ նյութափոխանակությունը արագացնելու և նիհարելու համար
Մարտ 27 19:57 2020

1.Սնվեք ստույգ գրաֆիկով

Մեր օրգանիզմը խելացի է և ակնկալում է սնունդ ստանալ ստույգ ժամերի, այդ իսկ պատճառով այն ծախսում է ամբողջ էներգիան՝ իմանալով, որ նոր չափաբաժին է ստանալու։ Բայց, եթե Ձեր սնվելու գրաֆիկը կայուն չէ, ապա օրգանիզմը խնայում է էներգիան։ Սնվելով 3-4 ժամը մեկ՝ Դուք չեք ունենա էներգիայի կուտակում, որը վերածվում է ճարպի։

Հեղուկների քանակը մեծ ազդեցություն ունի նյութափոխանակության վրա։ Երբ օրգանիզմը հեղուկի պակաս ունի, այն ավելի դանդաղ է վառում կալորիաները։ Այդ իսկ պատճառով հարկավոր է ավելի շատ ջուր խմել։ Եթե չեք կարողանում ջուր խմել, կարող եք դրա փոխարեն կանաչ թեյ խմել։

2.Շատ կաթնամթերք օգտագործեք

Կաթնամթերքը պարունակում է շատ օգտակար նյութեր, որոնք օգնում են ազատվել ճարպերից և մկաններ կերտել։

3.Ֆիզիկապես ակտիվ եղեք

Ցանկացած տեսակի ֆիզիկական ակտիվություն օգնում է բարելավել նյութափոխանակությունը։ Մշտապես մարզվեք արագ և արդյունավետ նիհարելու համար։

4.Շուտ արթնացեք

Արևի լույսը նույնպես օգնում է բարելավել նյութափոխանակությունը։ Առավոտյան արևը օգնում է օրգանիզմին կարգավորելու այդ կենսաբանական գործընթացները։

5.Հրաժարվեք ճաշերից առաջ թեթև սնվելուց

Օրգանիզմը օգտագործում է սնունդից ստացվող էներգիան 3-4 ժամվա ընթացքում։ Երբ վերջանում է այդ էներգիան, այն սկսում է օգտագործել սեփական ճարպերը, և Դուք նիհարում եք։ Եթե Դուք սնվում եք նաև ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում, ապա օրգանիզմը չի յուրացնում կուտակված ճարպերը, և դուք մնում եք գեր և էլ ավելի եք գիրանում։

6.Մի՛ նյարդայնացեք ամեն ինչի պատճառով

Նյութափոխանակության խնդիրների մեծ մասը ծագում են սթրեսային իրավիճակներում հայտնվելու պատճառով։ Երբ մենք սթրես ենք տանում, դանդաղում է նյութափոխանակությունը, ինչը բերում է գիրացման։ Խուսափեք այն ամենից, ինչը կարող է նյարդայնացնել Ձեզ։

Հրաժարվեք ճաշերից առաջ թեթև սնվելուց