Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային ծրագրերից մեկին հյուրերը մերկ են ներկայացել (տեսանյութ)


Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային ծրագրերից մեկին հյուրերը մերկ են ներկայացել (տեսանյութ)
Մարտ 16 19:40 2020

Մեծ Բրիտանիայում հեռուստաընկերություններից մեկի This Morning առավոտյան ծրագրին զույգն առանց հագուստի է ներկայացել, գրում է Metro հրատարակությունը։

 

Մերկ հյուրերին դիմավորել են ծրագրի հաղորդավարներ Իմոն Հոլմսը և Ռոշել Հյումսը, որոնք խոստովանել են, որ հյուրերի տեսքն իրենց համար նույնպես անսպասելի է եղել։ Հյումսը նաև նշել է, որ չի կարողացել դիմադրել մերկ մարմինները ուսումնասիրելու գայթակղությանը և հաճախ նայել է այնտեղ, որտեղ որ պետք չէր։

 

Փեմ և Մարկ անունով մերկ հյուրերը նուդիզմ հոսանքի կողմնակիցներ են, և նրանց «մերկ» ներկայանալը իրենց անցկացրած սոցիալական արշավի մի մասն է։ Վերջիններս   նուդիստների դեմ բացասական վերաբերմունքին և մարդկային մարմնի օբյեկտիվացման դեմ են հանդես գալիս։

 

Հյուրերը նշել են, որ նուդիզմը օգնում է մարդկանց ընդունել իրենց  այնպիսին, ինչպիսին, որ նրանք իրականում կան, ինչպես նաև չդատել գեղեցկության չափանիշներով։