Վերջերս НТВ-ի «Секрет на миллион» շոուի հաղորդավար Լերա Կուդրյավցեւան պատմել է, որ հեռացրել է կրծքի իմպլանտները: Այժմ 48-ամյա հաղորդավարուհին իրեն ավելի լավ է զգում եւ պատրաստակամորեն ցուցադրում է կրծքի փոքր չափը: Նա մեկնել է Դուբայ հանգստանալու եւ լողափերից մեկում ցույց է տվել իրեն լողազգեստով: Բիկինիով լուսանկարն աստղը հրապարակել է իր Instagram-ի Stories բաժնում:

Կուդրյավցեւայի լուսանկարն ակնթարթորեն տարածվել է սոցիալական ցանցում նրա ֆանատների էջերով: Շատ երկրպագուներ խոստովանել են, որ հաղորդավարուհին առանց սիլիկոնե կրծքի հիանալի տեսք ունի։

«Երանի ես 48 տարեկանում նման տեսք ունենայի։ Դուք անզուգական եք», «Ինչպես կարելի է 48 տարեկանում ես նման հիանալի տեսք ունենամ», «Ինչու ես արհեստական կուրծ դրել եթե քոնն այսքան լավն է», «Հավերժական գեղեկուհի», «Գեղեցիկ կուրծքն այդպես էլ մնաց», - մեկնաբանել են Կուդրյավցեւայի հետեւորդները։











