Ռեպեր Ջիգանը սափրել է հոնքերը և հայտնվել «հոգեբուժարանում»


Ռեպեր Ջիգանը սափրել է հոնքերը և հայտնվել «հոգեբուժարանում»
Մարտ 10 00:28 2020

Ռեպեր Ջիգանը որդու՝ Դավիդի ծնունդից գրեթե մեկ ամիս անց հայտնվել է վերականգնողական կենտրոնում: Այս մասին հայտնում է  kp.ru-ն:

 

Ջիգանն Ինստագրամի իր էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, թե գտնվում է  «հոգեբուժարանում», որտեղ իրեն լավ կերակրում են և բուժում: Հրապարակված կադրերում երևում է, որ ռեպերը սափրել է մորուքն ու հոնքերը: Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, այն բանից հետո, երբ Ջիգանը հայտնվել է վերականգնողական կենտրոնում, իր միկրոբլոգում գրել էր. «Ես այլևս չեմ ցանկանում արթնանալ այս աշխարհում»:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ջիգանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինստագրամյան տեսակապի միջոցով հայհոյանքներ էր հնչեցրել:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ծնվել է ռեպերի չորրորդ երեխան: