Երգչուհի Նադեժդա Բաբկինան խոստովանել է, որ 1974թ.-ին փորձել է ինքնասպանություն գործել, երբ հղիության իններորդ ամսում է եղել։ Այդ մասին նա հայտնել է «НТВ»-ով հեռարձակվող «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման ընթացքում։ Նա հայտարարել է, որ այդ մասին ոչ ոք չի իմացել, այդ թվում իր ծնողները։

Արտիստը պատմել է, որ այդ քայլին իրեն դրդել է ամուսնու դավաճանությունը, որը տեղի է ունեցել իր աչքի առաջ։ Բաբկինայի խոսքով՝ ինքն ինքնասպանությունից հրաժարվել է երեխայի պատճառով։ «Կանգնել էի պատուհանի մոտ, այն յոթերորդ հարկում է։ Այդ պահին Դանիլան որովայնումս ուժեղ հասշրվածեց։ Ես գրկեցի այդ որովայնը, ինձ կարգի բերեցի՝ փորձելով շեղվել։ Մտածեցի, որ հենց վաղն էլ հարկավոր է Աստրախան մեկնել, բայց հասկացա, որ ինձ թույլ չեն տա ինքնաթիռ նստել։ Չգիտեի՝ ուր փախչել, ում բողոքել»,- պատմել է Բաբկինան։

Նա նաեւ խոսոտովանել է, որ այդ քայլին չդիմել իրեն համոզել է լույս աշխարհ չեկած երեխան։ «Դանիլան անընդհատ շարժվում էր, կարծես խնդրում էր. «Մայրիկ, կանգ առ»։ Ես դա հասկացա, եւ ինձ համար անկարեւոր դարձավ՝ այնտեղ ով ում հետ է, ինձ համար կարեւոր էր պահպանել որդուս կյանքը»,- հավել է Բաբկինան։










