Երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան իրենց դստերը Մերի են անվանակոչել: Հիշեցնենք, որ նրանց դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հունվարի 30-ին։
Այս մասին 44-ամյա երգիչը հայտնել է People ամսագրի հետ զրույցում։
Էնրիկեի խոսքով՝ իր զույգ երեխաները մեծ սիրով են ընդունել իրենց կրտսեր քրոջը, որին կարճ Մաշա են ասում։
«Նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է... Մտածում էի՝ ինչպես կարձագանքեն։ Մենք նաև երկու շուն ունենք, այնպես որ իմ տանը քաոս է տիրում»,- հայտնել է երգիչը։
Օրերս Իգլեսիասը հայտարարել էր, որ համերգային շրջագայության է մեկնում հայտնի երգիչ Ռիկի Մարտինի հետ։
Հարցին, թե արդյոք Ռիկին, որը 4 երեխաների հայր է, նրան խորհուրդներ չի տալիս, երգիչը պատասխանել է․ «Մենք երբեմն խոսում ենք երեխաների հետ շրջագայելու մասին։ Ռիկին վստահեցնում է, որ շատ դժվար է, բայց՝ հնարավոր և հաճելի»։
Էնրիկեն նաև հայտնել է, որ երեխայի ծնվելուց հետո չի հասցնում քնել։
«Չեմ քնում, բայց հիանալի ժամանակ եմ անցկացնում։ Այս ամենն աշխարհում ոչ մի բանի հետ չէի փոխի»,- հայտնել է երգիչը՝ հավելելով, որ հաճույքով փոխում է երեխայի տակդիրները։
«Իրականում, պետք է ասեմ, այդ գործում վարպետ եմ»,- հայտնել է նա։












